Իրանի հարավ-արեւելքում՝ Սիստան եւ Բելուջիստան նահանգում ավազահողմը 171 մարդու հոսպիտալացման եւ մի քանի չվերթների չեղարկման պատճառ է դարձել, հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 20-ին հաջորդած ժամանակահատվածում նահանգի հիվանդանոցներ ու բժշկական կենտրոններ են դիմել շնչուղիների, աչքերի ու սրտի հիվանդություններից գանգատվող 810 մարդ, նրանցից 639-ին ամբուլատոր բուժում է նշանակվել։
Չեղարկվել են նահանգի եւ Զաբոլ ու Իրանսշահր քաղաքների օդանավակայաններից չվերթները։ Զաբոլ-Նեհբանդան քաղաքների մայրուղու շուրջ 700 մետրը արգելափակվել է ավազի պատճառով։





























