Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 310-ի, 3 մարդ զոհվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրանական IRIB գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 243 վիրավորի մասին:

Mehr գործակալության տվյալներով՝ Քերմանշահ նահանգի ութ գյուղեր առանց էլեկտրականության են մնացել: Նահանգի բազմաթիվ վայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի ՆԳՆ ղեկավարի եւ Քերմանշահի նահանգապետի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին, նրանց համար օգնության կենտրոններ բացել, ինչպես նաեւ արագորեն կարգավորել շրջանում իրադրությունը: