Ամերիկյան Չիկագո քաղաքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ 6 երեխա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքն ու հրշեջ ծառայության ներկայացուցիչներին:
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 4:00-ի սահմաններում, երեք հարկանի շենքի բնակարաններից մեկում: Մեկ ժամ անց հրդեհը մարվել է. դրա բռնկման պատճառը դեռեւս հայտնի չէ:
Հրդեհի հետեւանքով շենքի եւս 2 բնակիչ հիվանդանոց է տեղափոխվել: Հոսպիտալացվել է նաեւ հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկը. նրա վիճակը բժիշկները նորմալ են գնահատում:





























