Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդի մեծածախ պահեստներից մեկում շուրջ 70 կգ կոկաին են գտել, որը թաքցրել են արքայախնձորների մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մրգի ներքում փաթեթներով թաքցրած թմրանյութը գտել են MercaMadrid պահեստում, նշվում է Ազգային ոստիկանության հաղորդագրությունում:

Փաստի առիթով 7 մարդ է ձերբակալվել. 3-ը՝ Մադրիդում, 4-ը՝ Բարսելոնայում:

Յուրաքանչյուր արքայախնձորում 800 գրամից մինչեւ 1 կգ մաքուր կոկաին է եղել. ընդհանուր առմամբ՝ 67 կգ: Արքայախնձորների խմբաքանակը Պորտուգալիայով Իսպանիա է հասել Կոստա Ռիկայից: