Կիրակի օրը Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում The Jacksonville Landing ժամանցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CBS հեռուստաընկերությունը: Հաղորդվում է եւս 11 տուժածի մասին:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտել է «զանգվածային կրակոցների» մասին եւ խորհուրդ էր տվել խուսափել համալիրի տարածքից: «Զանգվածային հրաձգություն՝ Jacksonville Landing համալիրում: Խուսափե՛ք այս տարածքից»,- նշվում էր ոստիկանությունը թվիթերյան էջում: