ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը խնդրել էր ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամային ու Ջորջ Բուշին իր հուղարկավորությանը ելույթով հանդես գալ, հայտնում է Gazeta–ն։
Սենատորը ուղեղի քաղցկեղից մահացել է օգոստոսի 25-ին, 81 տարեկանում Արիզոնայում։ Օբաման ու Բուշը ելույթ կունենան նրա հուղարկավորությանը։
Մաքքեյնի մահվանից հետո Բուշը ամերիկյան սենատորին անվանել է խորը համոզումների ու հայրենասեր մարդ։ Իր հերթին՝ Օբաման հայտարարել է, որ Մաքքեյնը քաջություն ու խիզախություն է ցուցաբերել։
Associated Press–ի տվյալներով՝ հուղարկավորության արարողությանը կմասնակցի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։





























