Բրիտանական մասնավոր New Economics հիմնադրամը հրապարակել է Happy Planet 2009 նոր զեկույցը՝ նշելով, որ Հայաստանն այդ վարկանշային ցուցակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը:
Ցուցակի հեղինակները վարկանիշը կազմելիս հաշվի են առել երեք հանգամանք՝ կյանքի տեւողությունը, քաղաքացիների՝ իրենց կյանքից գոհ լինելու փաստը (0-ից 10 գնահատման սանդղակով) եւ բնապահպանության վիճակը: ցանկում ներկայացված են 143 երկրներ: 2009 ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Կոստա-Ռիկան, նրան հաջորդում են Դոմինիկյան Հանրապետությունն ու Ճամայկան: զարգացած երկրները ցանկում հայտնվել են բավական ցածր հորիզոնականներում, հիմնականում արդյունաբերության՝ բնապահպանության վրա ունեցած բացասական ազդեցության հետեւանքով: Ցանկը եզրափակում են աֆրիկյան երկրները:
ԱՊՀ երկրներից առաջատարը Մոլդովան է, որ զբաղեցնում է 32-րդ տեղը: մոկդովային հաջորդում էր տաջիկստանը (34) եւ Ուզբեկստանը (45): Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը: մեր հարեւաններից Վրաստանը 72-րդն է, իսկ Ադրբեջանը 86-րդը: Ուկրանիան 95-ում է, Բելառուսը՝ 104, Ռուսաստանը՝ 109-չդ հորիզոնականում:



























