Հայաստանի նախագահի հրամանագրով մի շարք լրագրողներ պարգեւների են արժանացել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ լրագրության ոլորտում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը պարգեւատրվել են ՀՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչմամբ: Մեկ այլ հրամանագրով լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ մասնագիտական բարձր վարպետության համար հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւան եւ «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:




























