7,0 մագնիտուդով երկրաշարժ է  տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի UTC ժամանակով ժամը 3,51-ին։ Ցնցումների էպիկենտրոնը տեղակայված է եղել Հանթեր կղզուց 212 կիլոմետր արեւմուտք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Ցունամիի, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա։