Apple-ը կորպորացիան գնել է Aconia Holographics ընկերությունը, որը մասնագիտացած է լրացուցիչ իրականության տեխնոլոգիայով ակնոցերի համար ոսպնյակների արտադրության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
Akonia Holographic-ը զբաղվում է AR ակնոցների համար HoloMirror գերբարակ ոսպնյակների մշակմամբ: Գործարքի ճշգրիտ գումարը չի հաղորդվում: Ավելի վաղ CNET պորտալի աղբյուրները պատմել էին, որ Apple-ը մտադիր է իր ակնոցները ներկայացնել 2020 թվականին: Այս պահին լրացուցիչ իրականության ակնոցները ներկայացված են ընկերության վերջին սմարթֆոնի՝ iPhone X-ի մեջ:
Ի տարբերություն վիրտուալ իրականության, երբ օգտվողը տեսնում է միայն համակարգչի կողմից նկարված պատկերը՝ AR-ը թույլ է տալիս միավորել իրական պատկերը գրաֆիկական տարրերի հետ:





























