Նոր Զելանդիայի Տարածքային Խորհուրդն առաջարկել է արգելել տանը կատուներ պահելը՝ այդպիսով, փորձելով պաշտպանել կենդանիներին, գրում է The Guardian–ը։

Համաձայն Օմայի օկրուգի իշխանությունների ծրագրի՝ նախատեսվում է բոլոր տնային կատուներին ստերիլիզացնել, չիպավորել եւ գրանցել, իսկ սատկելուց հետո բնակիչներին արգելել այլ կատուներ ունենալ։

Այս միջոցառումների նախաձեռնողները սա բացատրում են նրանով, որ ցանկանում են տնային կենդանիների ավելի պատասխանատու տերեր տեսնել, այս պատճառով տունը կատուների տեղը չէ։

Նախաձեռնության քննարկումը կտեւի մինչեւ հոկտեմբերի վերջ։ Սակայն ոչ բոլորն են հավանություն տալիս դրան, գրում է թերթը։