Եվրամիությունը Վրաստանին 45 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնություն է հատկացրել: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշթայնը, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:

«Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ փոխըմբռնման հուշագիր է կազմել եւ նրան 45 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնություն կհատկացնի, որ երկիրը ծածկի ֆինանսական կարիքների մի մասը եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնի»,- հայտնել է Վինտերշթայնը: