Ամստերդամի ոստիկանությունը քաղաքի բանուկ կանգառներից  մեկում հանցագործի է վնասազերծել, գրում է SkyNews-ը:

Ամստերդամի բանուկ կանգառներից  մեկում հանցագործը հասցրել էր երկու մարդու դանակով վիրավորել, մինչ ոստիկանները կձերբակալեին նրան:

Հարձակվողի դրդապատճառները դեռեւս չեն հաստատվել: Իշխանությունները չեն շտապում այս միջադեպը ահաբեկչության հետ կապել:

Ճանապարհի այս հատվածում գնացքների համար երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: