Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Դոնեցկի կենտրոնում  «Սեպար» ռեստորանում պայթյունի հետեւանքով մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զախարչենկոյի մասին տեղեկությունը հաստատել է Ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչեւսկին:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարի վարչակազմում պայթյունը ահաբեկչության են անվանել:

Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ իրավապահ մարմինների աշխատակիցները: