Չինաստանի հարավ-արեւմտյան Յունան նահանգում ջրհեղեղի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 5-ը՝ տուժել, եւս 16 մարդ անհետ կորած է համարվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները, որոնք սկսվել են այսօր առավոտյան: Տարերքը հանգեցրել է էլեկտրամատակարարման, կապի եւ տրանսպորտային հաղորդակցության խափանման, ինչպես նաեւ տների եւ ճանապարհների փլուզման:

Տեղական իշխանություններն արտակարգ արձագանքման մեխանիզմ են գործի դրել: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: