ԱՄԷ-ն ընտրել է առաջին երկու տիեզերագնացներին, որոնք առաքելության կմեկնեն Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ), փոխանցում է AFP-ն:

ԱՄԷ-ի փոխնախագահ եւ վարչապետ, շեյխ Մոհամմեդ բին Ռաշեդ ալ-Մակթումը հայտարարել է, որ տիեզերագնացներ Հազա ալ-Մանսուրին եւ Սուլթան ալ-Նեադին կմեկնեն ՄՏԿ-ին:

Շեյխ Մոհամմեդի խոսքով՝ ԱՄԷ-ն իր սեփական հնարավորություններն ունի տիեզերքում՝ 20 միլիարդ դիրհամի (5,4 միլիարդ դոլար) ծրագրով:

ԱՄԷ-ն արդեն հայտարարել էր 2021 թվականին Մարսի ուղեծիր անօդաչու զոնդ ուղարկող առաջին երկիրը դառնալու պլանների մասին: