ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կարող է  նպաստել նրան, որ շոտլանդացիները ցանկանան առանձնանալ Միացյալ Թագավորությունից,  վկայում են հասարակական հարցման արդյունքները հաղորդում է Reuters-ը:

Հարցումը ցույց է տվել, որ եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, ինչպես եւ նախատեսվում է, Շոտլանդիայի ապագայի մասին հերթական հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի 47 տոկոսը կքվեարկի անկախության օգտին: Միեւնույն ժամանակ, 43 տոկոսը դեմ կքվեարկի, իսկ 10 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել:

Եթե Բրիտանիան մնա ԵՄ-ում եւ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվի, արդյունքը, ըստ հարցման, կլինի հակառակը. 43 տոկոսը կաջակցի Շոտլանդիայի անկախությանը, իսկ 47 տոկոսը`դեմ կլինի:

Deltapoll-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 1.022 մարդ: