Փետրվարի 4-ին, ժամը 13-ի սահմաններում ոստիկանության Շիրակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի դիմացի գետնանցումում մահացած տղամարդ է ընկած:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրու բաժնի աշխատակիցները, քննչական բաժնի քննիչն ու դատաբժիշկը: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Պարզվել է, որ մահացած տղամարդը 61-ամյա Վոլոդյա Խաչատուրի Սարգսյանն է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























