Ռուսաստանին ու ՆԱՏՕ-ին հարկավոր է թարմացնել ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ծրագիրը՝ ամրապնդելով նրանց գործնական համագործակցությունը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Բրյուսելում ընթացող խորհրդաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի "ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը համատեղ ուսումնասիրեն 21-րդ դարի նոր սպառնալիքները։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռասմուսենը նաեւ առաջարկել է ուսումնասիրել հակաօդային պաշտպանության ռուսական ու ամերիկյան համակարգերի միավորման հնարավորությունը. «Մենք պետք է ուսումնասիրենք ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի կապակցման հնարավորությունը»։

Ըստ նրա, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (CPH) աշխատանքին պետք է նոր լիցք հաղորդվի։ «Ես կցանկանայի նոր լիցք հաղորդել CPH-ի աշխատանքին, որպեսզի այն ծառայի որպես բաց ու արդյունավետ երկխոսության համաժողով։ Բոլորիս համար եկել է առավել մեծ իրատեսություն ցուցաբերելու ժամանակը»,- հայտարարել է Ռասմուսենը։