2017 թվականի վերջին աշխարհի ամբողջ անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմել է 280,6 տրլն դոլար, նշված է Savills ընկերության հետազոտության մեջ, փոխանցում է Vesti-ն: 

Աշխարհում անշարժ գույքի ամենամեծ մասը բաժին է ընկնում բնակարաններին՝ ամբողջը միասին արժե 220,6 տրլն դոլար: Համեմատության համար՝ երբեւէ արդյունահանված ամբողջ ոսկու արժեքը 7,6 տրլն դոլար է, ինչը բնակարանների ընդհանուր արժեքի ընդամենը 3,5 տոկոսն է:

Բնակարանների ընդհանուր արժեքի առավել մեծ բաժինը պատկանում է Հյուսիսային Ամերիկային եւ Եվրոպային: Այս տարածաշրջաններում է բնակվում համաշխարհային բնակչության միայն 17 տոկոսը, իսկ բնակարանների հանրագումարային արժեքը կազմել է 44 տոկոս:

Աշխարհում բնակարանների ընդհանուր արժեքն աճել է տարեկան 8 տոկոսով: Համեմատության համար՝ բաժնեմասերի աճը կազմել է 22 տոկոս, իսկ ոսկու գինն աճել է 13 տոկոսով: