Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ ոստիկանություն եւ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել անձնագրային եւ վիզաների վարչությունում ստեղծված պայմաններին եւ գործունեությանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը ծանոթացել է անձնագրերի, վիզաների եւ նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքներին, զրուցելծառայողների եւ վարչություն այցելած քաղաքացիներ հետ: Ոլորտի պատասխանատուները Գ. Մարտիրոսյանին զեկուցել ենբարեփոխումների մասին:
Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներինմատուցվող ծառայությունների որակը եւ փաստաթղթերի ձեւակերպման համար ծախսվող ժամանակը: Պետնախարարը ողջունել է մեկպատուհանի սկզբունքով իրականացվող աշխատանքը՝ կարեւորելով քաղաքացիների՝ արդյունավետ եւ թափանցիկ պայմաններովսպասարկման իրականացումը:
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես հանգստի շրջանում ցանկալի է սպասարկումն իրականացնելամենօրյա ռեժիմով, որպեսզի քաղաքացիների համար որեւէ դժվարություն չստեղծվի:
Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանը շրջայց է կատարել նաեւ ոստիկանության ծառայության այլ ստորաբաժանումներում, ծանոթացելկատարվող աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով այցի եւ ստեղծված սերտ փոխգործակցության համար՝ հանրապետության ոստիկանության պետ ԻգորԳրիգորյանը պետնախարարին հայտնել է, որ արված նկատառումներն անպայման հաշվի կառնվեն:
Այցի ավարտին պետնախարարը մեկ անգամ եւս կարեւորել է ոստիկանության դերը հանրապետությունում հասարակական կարգիպահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղություններով:



























