Արմավենու յուղը, չնայած վնասակարության մասին բոլոր հաղորդագրություններին, լայնորեն կիրառվում է սննդի մեջ, այնպես էլ շատ կոսմետիկ ու մաքրող միջոցներում։
Դրանց արտադրության պլանտացիաները ամենաընդարձակն են աշխարհում՝ 2015 թվականի տվյալներով՝ 20 միլիոն հեկտար։
Ներկայումս դրանց 85 տոկոսը տեղակայված է Հարավարեւելյան Ասիայում, Ինդոնեզիայում, Մալայզիայում։ Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը՝ արմավենու յուղի սպառման ավելացումը կպահանջի պլանտացիաներ ընդարձակում եւս 53 միլիոն հեկտարով 2050 թվականին։ Հիմնականում դա կարվի Աֆրիկայի հաշվին, գրում է RG–ն։
Սա վտանգի տակ կդնի աֆրիկյան մայրցամաքի կենսաբազմազանությունը։ Մասնավորապես, 193 տեսակի պրիմատ կհայտնվի անհետացման վտանգի տակ։ Սա այն պարագայում, երբ Աֆրիկայում ապրող կապիկների 37 տոկոսն անհետանում է, համաձայն Բնապահպանության միջազգային միության։




























