ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել ռազմավարական թևավոր հրթիռների փորձնական արձակում։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը սուզանավից իրականացրել է ռազմավարական թևավոր հրթիռների երկու տեսակի փորձնական արձակում», — ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ փորձնական արձակումը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել հարևան երկրների անվտանգության վրա։