Հայաստանը պետք է ակտիվ միջոցներ ձեռնարկի արմատացած կոռուպցիայի եւ լայն շահերի բախման դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը շարունակում է բարեփոխել իր հակակոռուպցիոն օրենսդրությունն ու ինստիտուտները: Զեկույցում ողջունվում է անեւ էլեկտրոնային կառավարման տարբեր ոլորտում տարբեր գործիքների եւ ծառայությունների ներդրումը, ակտիվների հայտարարագրերի հրապարակման եւ ստուգման համակարգը եւ էլեկտրոնային գնումների ընդլայնումը:

Սակայն, ըստ զեկույցի, նախկինի նման մտահոգություններ է առաջացնում հակակոռուպցիոն օրենքների, ինչպես նաեւ մենաշնորհային տնտեսության դեմ պայքարի մասին օրենքներին հետեւելու բացակայությունը:բացակայությունը լուրջ մտահոգություն է: Հայաստանը պետք է համարձակ կերպով միջոցներ ձեռնարկի դատական համակարգի եւ դատախազության անկախությունն ու ամբողջականությունն ապահովելու համար, ինչպես նաեւ խթանի հայտնաբերման եւ վերլուծության տարբեր միջոցների աղբյուրների կիրառմամբ կոռուպցիայի վերաբերյալ աղմկահարույց եւ բարդ դեպքերի բացահայտման, հետաքննման եւ դատական հետապնդմանն ուղղված ջանքերը:

Այնուհետեւ զեկույցում առաջարկվում է, որպեսզի Հայաստանը ապահովի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափանցիկ եւ օբյեկտիվ ընտրությունը, ներդնի վերջերս ընդունված պետական ծառայության մասին օրենքները, ապահովի գլխավոր դատախազի թափանցիկ ընտրության գործընթացը եւ բարձրացնի առանձին դատախազների անկախությունը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանին անհրաժեշտ է անմիջապես կորպորատիվ պատասխանատվություն սահմանել կոռուպցիոն հանցագործությունների համար, բարձրացնել թափանցիկությունն ու ամրապնդի պետական գնումների վերահսկողությունը:

Զեկույցում ներկայացված է նաեւ բարձրագույն կրթության ոլորտի վերլուծությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականությանը նվիրված առաջարկություններով: