Թեհրանում անհիմն են անվանել պնդումներն այն մասին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կարող է հանդիպել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ասել է, որ Ռոհանին նախատեսում է հանդիպել որոշ պետությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Սակայն նա քննադատել է այն պնդումները, թե Ռոհանին պատրաստվում է Նյու Յորք մեկնել Թրամփի հետ հանդիպելու համար՝ դրանք անհիմն անվանելով:
Նա ընդգծել է, որ «ՄԱԿ-ի ամենամյա գագաթաժողովի մասնակցությունը երկկողմ եւ միջազգային հարցերի լուծման համար շատ պետությունների ղեկավարների հետ հանդիպելու եւ բանակցելու ամենաարագ ճանապարհն է»:





























