Երեւանի ավագանիում անպայման լինելու է ընդդիմադիր ուժ՝ ժամանակակից պատկերացումներին համապատասխան։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5–ին ասաց «Լույս» դաշինքի Երեւանի ավագանու ընտրություններին ցուցակի գլխավորող Արտակ Զեյնալյանը։
Ըստ Զեյնալյանի՝ ընդհանրապես ընդդիմադիր լինելու ձեւաչափն է փոխվել Հայաստանում։ «Ընդդիմադիր լինելը չի նշանակում լինել թշնամի, լինել հակառակորդ։ Այն ուժը որը չի մասնակցի կառավարման մարմինների ձեւավորվմանը, կլինի ընդդիմադիր ուժ»։
Նշենք, որ ըստ քաղաքագետների Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը բացառիկ է նրանով, որ մասնակիցների շարքում վառ արտահայտված ընդդիմադիր ուժեր չկան։
Քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները կա՛մ իշխանության մաս են կազմում, կա՛մ աջակցում են իշխանությանը։ Այսօր միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, որը ընտրություններին չի մասնակցում։





























