Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը նորից Թել Ավիվ կտեղափոխի՝ չեղարկելով նախկին  նախագահ Օրասիո Կարտեսի՝ դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Ալբերտո Կաստիլոնին, հաղորդում է Reuters-ը:

 «Պարագվայը ցանկանում է իր ավանդն ունենալ դիվանագիտական ջանքերի ակտիվացման գործում Մերձավոր Արեւելքում  արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է նա: