Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է փակել Պարագվայում Իսրայելի դեսպանատունը` ի պատասխան այս լատինամերիկյան երկրի՝ իր դեսպանությունը Երուսաղեմից Թել Ավիվ տեղափոխելու որոշմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես հանձնարարել եմ ԱԳՆ-ին փակել Պարագվայում Իսրայելի դեսպանատունը», - Twitter-ում գրել է Նեթանյահուն:
Ավելի վաղ Պարագվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալբերտո Կաստիլոնին ասել էր, որ Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը նորից Թել Ավիվ կտեղափոխի՝ չեղարկելով նախկին նախագահ Օրասիո Կարտեսի՝ դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը:
«Պարագվայը ցանկանում է իր ավանդն ունենալ դիվանագիտական ջանքերի ակտիվացման գործում Մերձավոր Արեւելքում արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է նա:





























