Գերմանական R+V Versicherung ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որ պարզի գերմանացիների վախերը։ Արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում, փոխանցում է Gazeta–ն։ Համաձայն ստացված տվյալների՝ հարցվածների 69 տոկոսը վախենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետեւանքներից։ Հարցվածները ենթադրում են, որ Թրամփի կուրսը կարող է վտանգել աշխարհը։
Վարկանիշի 2-րդ հորիզոնականում երկրի տարածքում մեծ քանակությամբ փախստականների եւ դրա առնչությամբ գերմանական հասարակության շրջանում առաջ եկող լարվածության հետ կապված վախերն են (63 տոկոս)։ Գերմանացիների 60 տոկոսն էլ անհանգստացած է, քանի որ կարծում է, որ գերմանացի քաղաքական գործիչները չափազանց ծանրաբեռնված են խնդիրներով։ Բացի այդ գերմանացիները վախենում են ահաբեկչությունից (59 տոկոս)։





























