Մեծ Բրիտանիան Չինաստանի հետ ամուր հարաբերություններ ունի: Այս հայտարարությունն այսօր արել է երկրի վարչապետի մամլո քարտուղարը այն բանից հետո, երբ Պեկինը դժգոհություն է հայտնել Հարավչինական ծովի կղզիների մոտ Թագավորական նավատորմի ռազմական նավի ներկայության կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Պեկինը մտահոգություն էր հայտնել Լոնդոնի ներգրավվածությանը սադրանքին այն բանից հետո, երբ բրիտանական HMS Albion-ը (դեսանտաուղղաթիռային նավ) անցել էր Պարասելյան կղիների մոտով: Չինական կողմը զգուշացրել էր, որ Բրիտանիայի գործողությունները կարող են վնասել երկկողմ հարաբերություններին:
Բրիտանական իշխանությունները նշել են Չինաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը եւ շեշտել, որ HMS Albion-ի տեղաշարժը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:





























