«Եթե մինչեւ ամսվա վերջ „Ժառանգությունը“ չկարողանա հարթել ներքին խնդիրները, ապա գործին կմիջամտեմ ես»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկ է վերադարձել Ղարաբաղից։
Նա նշեց, որ բացասաբար է վերաբերվում կուսակցության ներսում կատարվող գործընթացներին եւ անթույլատրելի է համարում «Ժառանգության» քայքայումը կուսակցության առանձին անդամների անձնական շահերի պատճառով։
Հիշեցնենք, որ վերջերս կուսակցությունից հեռացվել էին Զոյա Թադեւոսյանը, Վարդան Խաչատրյանը,Մովսես Արիստակեսյանը եւ էլի 7 անդամներ։ Նրանց մեղադրում են Հայ Ազգային Կոնգրեսի գործակալը լինելու մեջ: Այլ փոփոխություններ եւս եղել են «Ժառանգության» կազմում։ Վարչության նախագահ է դարձել Արմեն Մարտիրոսյանը, իսկ խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել է Ստեփան Սաֆարյանը։ Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան այդ խժդժությունները, հրաժարվել էր պատգամավորի մանդատից՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների պատճառով։ Ավելի վաղ նա նաեւ հրաժարվել էր կուսակցության նախագահի ու խմբակցության ղեկավարի պաշտոններից։




























