Հայ ֆուտբոլիստներով օդանավը, որը Երեւանից թռչում էր Կիպրոս՝ մասնակցելու միջազգային մրցաշարին, հարկադրված վայրէջք է կատարել։

Արդեն օդում ի հայտ են եկել տեխնիկական անսարքություններ, եւ անձնակազմը որոշում է կայացրել հարկադրված վայրէջք  կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, տեղեկացնում է sovsport.ru.

Դեռեւս հայտնի չէ, երբ եւ որ օդանավով հայկական հավաքականը կկարողանա մեկնել Կիպրոս: