Հոեդսպրուիտ քաղաքում վայրի բնության արգելոցում ընձուղտը հարձակվել է ԱՄՆ-ից զբոսաշրջիկի եւ նրա երեք տարեկան որդու վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Daily Mail-ին:
Այժմ 35-ամյա Քեթի Ուիլյամսը եւ նրա 3-ամյա որդին գտնվում են Յոհանեսբուրգի հիվանդանոցում ծայրահեղ, բայց կայուն վիճակում:
Ենթադրաբար, էգ ընձուղտը, որը երկու ամսական ձագի հետ գտնվում էր Ուիլյամսի տան մոտ, հանկարծակի հարձակվել է կնոջ եւ երեխայի վրա: Դա տեսել է նրա ամուսինը՝ Սեմ Ուիլյամսը. նա կարողացել է քշել կենդանուն, որից հետո շտապ օգնություն է կանչել:




























