Գերմանիայի շախմատի «Բադեն-Բադեն» թիմը, որտեղ հանդես է գալիս հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը,  Գերմանիայի ակումբային առաջնության հերթական տուրում 8:0 հաշվով պարտության է մատնել «Նիկելհութին»:

Armchess.am կայքի փոխանցմամբ, ինքը` Մովսիսյանը, առաջին խաղատախտակի վրա հաղթել է Վասիլեւիչին:

Ութ տուրից հետո «Բադեն-Բադենը» 15 միավորով գլխավորում է աղյուսակը: