«Լոտուս-Ռենոյի» արշավորդ Ռոբերտ Կուբիցան, ով նախօրեին լուրջ վթարի էր ենթարկվել Անդորրայի մրցումներում, գտնվում է կայուն ծանր վիճակում:
Վիրաբույժները փրկել են լեհ արշավորդի ձեռքը: Վիրահատությունը տեւել է 7 ժամ:
Բժիշկների խոսքով, արշավորդին մեկ տարի կպահանջվի վթարից վերականգնվելու համար, գրում է «Վզգլյադը»:
Նախնական տվյալներով, նա ամբողջությամբ բաց կթողնի 2011-ի առաջնությունը:




























