ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն վերահաստատել է Իրանի լիարժեք համավատարմությունը ԳՀՀԾ-ին, հաղորդում է Tasnim  -ը:

ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի նիստին իր ներածական խոսքի ժամանակ Ամանոն հայտարարել է, որ Իրանում մոնիթորինգի մասին իր զեկույցը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 (2015) բանաձեւի լույսի ներքո ընդգրկում է վերջին մի քանի ամիսներին Իրանում ԱԷՄԳ-ի համապատասխան միջոցառումները:

«Իրանը միջուկային հարցերով իր պարտավորությունները կատարում է ԳՀՀԾ-ի շրջանակում: Կարեւոր է, որ Թեհրանը շարունակի լիարժեք կատարել այդ պարտավորությունները », - ավելացրել է նա: