Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Միջազգային քրեական դատարանի գործողությունները անվանել է «վտանգավոր եւ անբացատրելի», գրում է AFP-ն: «Տեսականորեն Միջազգային քրեական դատարանը ներգրավում է հանցագործներին, գործնականում բացարձակապես անհիմն հետաքննություն է վարում»:
Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ-ն մերժում է ամերիկյան զինծառայողներին եւ հետախուզական ծառայությունների աշխատակիցներին հետապնդելու մասին դատարանի ցանկացած որոշում Աֆղանստանում ձերբակալվածների հանդեպ եմնթադրյալ չարաշահման համար:
Նշենք, որ հենց այս գործն է ներկայումս վարում ՄՔԴ-ն:
«ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքացիներին եւ մեր դաշնակիցներին անարդարացի դատական հետապնդումից պաշտպանելու համար», - ասել է նա:




























