Օդանավը, որով ֆուտբոլի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստները մեկնում էին Կիպրոսի Հանրապետություն, բարեհաջող վայրէջք է կատարել Կիպրոսի օդանավակայանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայ ֆուտբոլիստները Կիպրոս են մեկնել մասնակցելու  միջազգային մրցաշարին. նրանք հանդիպելու են Վրաստանի հավաքականին:  

Հայ ֆուտբոլիստներին ուղեկցում են նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները:  

Նշենք, որ  հայ ֆուտբոլիստների օդանավը մոտ 30 րոպե օդում մնալուց հետո հարկադրված վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ արդեն օդում ի հայտ էին եկել տեխնիկական անսարքություններ:

Հիշեցնենք, որ Հայաստան- Վրաստան ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին` Երեւանի ժամանակով ժամը 17.00-ին: