Ապրիլի 1-ին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն վերջնական զեկույց է ներկայացնելու Հայաստանում Լեռնաձոր գյուղի մերձակայքում ուրանի հանքավայրի որոնման  երկրաբանա-հետախուզական աշխատանքների վերաբերյալ:

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, խոստովանել էր, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն Լեռնաձոր գյուղի մերձակայքում ուրանի հանքավայրի որոնման  երկրաբանա-հետախուզական աշխատանքների ժամանակ ուրան է հայտնաբերել: Սակայն, ըստ նախարարի, ադյունահանման նպատակահարմարության մասին կարելի կլինի խոսել միայն ուրանի պաշարների ծավալը հստակեցնելուց հետո:

Միեւնույն ժամանակ գիտական շրջանակներից NEWS.am-ին հայտնեցին, որ ներկայումս երկրաբանա-հետախուզական աշխատանքներն իրականացվում են Շալիձոր գյուղում: