Իսպանական «Բարսելոնի» պաշտպան Խերարդ Պիկեն սիրավեպ է սկսել աշխարհահռչակ երգչուհի Շակիրայի հետ:

Իսպանական Marca-ի փոխանցմամբ, Իսպանիայում այդ մասին շատերն են խոսում, իսկ ինքը` Պիկեն մտադիր չէ այդ փաստը գաղտնի պահել եւ օրերս սոցիալական ցանցերում է տեղադրել մի լուսանկար, որտեղ պատկերված են Պիկեն, Շակիրան, նաեւ «Բարսելոնի» ավագ Կարլես Պույոլը` իր հարսնացու Մալենա Կոստայի հետ:

Կատալոնցիների մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խորհուրդ է տվել Պիկեին չթաքցնել իր հարաբերությունները երգչուհու հետ եւ վերջ դնել տարատեսակ շշուկներին ու խոսակցություններին: