Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրշտիանու Ռոնալդուն շարունակում է անձնական ռեկորդներ սահմանել:

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, առաջնության 22-րդ տուրում Ռոնալդուն 2 գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դարպասը` արքայական թիմի կազմում դառնալով 51 գոլի հեղինակ՝ 51 խաղում: Իսկ հանդիպումն ավարտվել է4:1 հաշվով` հօգուտ «Ռեալի»:

«Արքայական ակումբի» կազմում նման արդյունքների չեն հասել անգամ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպես Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Ուգո Սանչեսը, Ռոնալդոն եւ Ռուուդ Վան Նիստելռոյը: