Միջազգային քրեական դատարանը պետք է հնարավորություն ունենա առանց խոչընդոտների կատարել իր աշխատանքը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել, եթե ՄՔԴ-ն սկսի  հետաքննել Աֆղանստանում ԱՄՆ-ի գործունեությունը, հաղորդում է Reuters-ը:

«Ֆրանսիան իր եվրոպական գործընկերների հետ միասին աջակցում է Միջազգային քրեական դատարանին՝ ինչպես վճարումների, այնպես էլ համագործակցության միջոցով», - ասվում է Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ագնես Ֆոն դե Մուխլի հայտարարության մեջ:

«Դատարանը պետք է կարողանա գործել եւ իրականացնել իր արտոնությունները, առանց որեւէ խոչընդոտների, ինքնուրույն եւ անաչառ, Հռոմի կանոնադրությամբ սահմանված իրավական հիմքի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ: