«Բարգավաճ Հայաստանից» Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չէր լսել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (ԱԱԾ) եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության մասին: Այս մասին Դավիթաշեն համայնքում նախընտրական հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
«Ես տեղեկացված չեմ այդ ձայնագրության մասին, քանի որ առավոտյան ժամը 11-ից բակերով քայլում եմ եւ չեմ կարող մեկնաբանել այն, ինչ չեմ լսել», - նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ անձամբ կհետեւի նրան, որ այն անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական կաշառք է բաժանում, պատասխանատավության ենթարկվեն:
«Ես դիմում եմ իրավապահներին, որպեսզի նրանք զբաղվեն այդ հարցով»: Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնապահներրին մարտի 1-ի գործում ներքաշելն անհեթեթ է:
«Այդ մասին ես ասում եմ արդեն 10 տարի շարունակ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խղճին արյուն եւ թալան չկա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը զինաթափել օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահներին:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների սկանդալային ձայնագրությունը: Զրուցակիցները քննարկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործերը: Ձայնագրության իսկությունը հաստատել են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:
Զրույցի ժամանակ Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորումը: Վանեցյանն ասում է, որ այդ դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու վտանգ կա, ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է նրան՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար հիմքեր կան:
Նշենք, նաեւ, որ վերոնշյալ անձինք մեղադրվում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, որը 10 մարդու մահվան պատճառ դարձավ, սահմանադրական կարգը տապալելու մեջ:




























