IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է թե տվյալ պահին մտածում է ոչ թե Super Six գերմրցաշարի կիսաեզրափակչի, այլ Ստեպան Բոժիչի հետ մենամարտի մասին: Բռնցքամարտիկների հանդիպումը ռինգում կայանալու է փետրվարի 12-ին:

«Բոժիչը լավ մարտիկ է: Նա մեծ սիրտ եւ հզոր ձախ ձեռք ունի: Ես չեմ կարող արհամարհել նրան: Բռնցքամարտում մեկ սխալը կարող է ազդել ապագայի վրա, իսկ ես ինձ նման բան չեն կարող թույլ տալ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերել Boxingscene-ը:

Նշենք, որ պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամը 33 մարտ է անցկացրել, որոնցից 31-ում հաղթող է ճանաչվել, ընդ որում 25-ը նոկաուտով: Ստեպան Բոժիչը 28 մարտից հաղթել է 24-ում: