Չինաստանը հաջորդ շաբաթ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հակամենաշնորհային գործի որոշումների չկատարման պատճառով ԱՄՆ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու իրավունք կպահանջի: Այս մասին հայտնել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, որը տարածել է սեպտեմբերի 21-ին կայանալիք Վեճերի լուծման մարմնի (OРС) նիստի օրակարգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրակարգի երկրորդ կետում նշված է «Չինաստանի պահանջը 22.2 հոդվածով»: Մամուլի ծառայությունը բացատրել է, որ հոդվածում ասվում է «փոխհատուցումների եւ զիջումների կասեցման» մասին, եթե ԱՀԿ-ի որոշումները չեն կատարվում:
Նշվում է, որ «Չինաստանն ԱՀԿ-ից խնդրում է ԱՄՆ-ի հանդեպ պատասխան միջոցներ սահմանելու թույլտվություն մասին», խոսքը Չինաստան ներկրվող ամերիկյան ապրանքների համար տարեկան 7.043 միլիարդ դոլար մաքսատուրքերի մասին է, քանի որ ԱՄՆ-ն չի կատարել ԱՀԿ-ի արբիտրների որոշումը:
2013 թվականի դեկտեմբերին Չինաստանը դժգոհել էր ԱՀԿ-ին ԱՄՆ-ից՝ Չինաստանից մինչեւ 8.4 մլրդ դոլար արժողությամբ մեքենաշինության արտադրանքի, էլեկտրոնիկայի, թեթեւ արդյունաբերության, մետաղների եւ օգտակար հանածոների արտահանման արժեքի նպատակային նվազեցման կապակցությամբ:




























