Ռոստովի մարզի Ստարչերկասկի գյուղում Կովկասից ժամանած երկու ոստիկաններ իսկական ծեծկռտուք են սարքել սրճարանում: Ալկոհոլ պահանջելով` նրանք մատուցողուհու գլխին գազային ատրճանակ են պահել:
Աղջիկը նրանց վարքի մասին հայտնել է ոստիկանությանը, սակայն կովկասցիները հրաժարվել են հանձնվել գործընկերներին: Նրանք փորձել են թաքնվել` մեքենայով վրաերթի ենթարկելով իրավապահներից մեկին: Ճանապարհին նրանք նաեւ կրակոցներ են արձակել:
Ռոստովցի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց:
Ներկայումս կովկասցիները սպասում են դատարանի վճռին` խափանման միջոցի վերաբերյալ:
Պարզվել է, որ երկուսն էլ միլիցիայի դպրոցի ուսանողներ են:





























