«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 7-ին իրականացվել է 1,3 մլն դոլարի առուվաճառք՝ 363,75 դրամ միջին փոխարժեքով։ Տեղի ունեցած բոլոր 11 գործարքներն այդ փոխարժեքով են կատարվել։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ փետրվարի 4-ին բորսան փակվել էր 1դոլար/364 փոխարժեքով։

Նախորդ շաբաթ ընդհանուր առմամբ դրամը ունեցել է արժեւորման միտում, ընդ որում՝ Կենտրոնակն բանկը բորսայում արտարժույթի գնման կամ վաճառքի գործարք չի իրակացրել։

ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանի տեղեկացմամբ՝ ԿԲ-ն իրոք երբեմն միջամտում է փոխարժեքին, որն ուղղված է վճարային հաշվեկշռի սեզոնային հոսքերի տատանումները հարթելուն։ «Նպատակ չունենք փոխարժեք ձեւավորելու»,- ասաց Ա. Ստեփանյանը։