Երեւանի Գալշոյան փողոցի թիվ 38 հասցեում գտնվող «Մաճկալ» խանութում, փետրվարի 5-ի կեսօրին հրդեհ է բռնկվել, ինչպես նաեւ լսվել է պայթյունի թույլ ձայն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.31-ին, մարվել` 12.39-ին:
Խանութում պայթել են կրակայրիչների լիցքավորման գազի բալոններ եւ այրվել 10 քմ. մակերեսով տնտեսական իրեր:





























