Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19.06-ին Հանչժուն քաղաքի շրջանի Նինցյան գավառում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորությամբ:

Առայժմ տեղեկություններ չկան տուժածների եւ ավերածությունների մասին: