Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) այսօր՝ փետրվարի 7-ին իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը կարեւորել են երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:





























